Ձյան մեջ էին մնացել «Lexus» և «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենաները

Փետրվարի 13-ին, ժամը 16.32-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus GX470» մակնիշի 01 MA 101 պ/հ և «Porsche Cayenne» մակնիշի 33 VV 003 պ/հ ավտոմեքենաները (7 ուղևոր): Այս մասին հաղորդոմ են ՏԿԱԻՆ-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել