Եվս մեկ բանկ ընդգրկվել է երեխայի ծննդյան նպաստի անկանխիկ եղանակով տրամադրման գործընթացում

2016թ. հունվարի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով: Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նպաստի գումարը կարող է վճարվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկերից մեկում (այսուհետ՝ Բանկ) բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով (եթե ներկայացվել է շահառուի բանկային հաշվի համարը):

Եթե անձը բանկում չունի բանկային հաշիվ, ապա նպաստի գումարը փոխանցվում է բանկին:  Բանկը շահառուի անվամբ բացում է բանկային հաշիվ և այդ հաշվին է մուտքագրում նպաստի գումարը, որից հետո շահառուն կարող է անձնագրով ներկայանալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ գումարը:

2016 թվականի մարտի 1-ից՝ վերոնշյալ ընթացակարգով նպաստը վճարվելու է նաև ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով:

Ավելի վաղ գործընթացին միացել էին Հայբիզնեսբանկն ու Հայէկոնոմբանկը:

Պայմանագիր կնքած բանկերի ցանկին կարող եք ծանոթանալ Ծառայության տարածքային բաժիններում և Ծառայության կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել