Արդարադատության խորհրդի նիստին այսօր կարևոր հարցեր են քննարկվել: Դատական դեպարտամենտից հաղորդում են.
- Քննարկելով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը`ԱԽ-ն որոշեց Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկել Վազգեն Ռուբենի Ռշտունու թեկնածությունը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորիլիազորությունները:
- Քննարկելով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը`ԱԽ-ն որոշեց Տիգրան Վազգենի Սահակյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար:
- Քննարկելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններիընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը` որոշեց Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկել Դավիթ Հրաչյայի Հարությունյանի թեկնածությունը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուրիրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում նշանակելուհամար` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչականշրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորիլիազորությունները:
- Քննարկելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը` որոշվեց Սամվել Ազատի Ուզունյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար:
- Քննարկելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանիդատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանիդատավորի նշանակման վերաբերյալ հարցը` որոշեց Աշոտ Սուրենի Խաչիկյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին`Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ