ՄԻՊ-ի լիազորությունների շրջանակը պետք է ընդլայնվի. փաստաբան

Փաստաբան Արթուր Սուքիասյանը բացառման սկզբունքով նշում է, որ Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանի հավանական թեկնածուն է:

Արթուր Սուքիասյանը գտնում է, որ օրենսդրական փոփոխությունների կարիք կա, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ավելացվեն. «Հիմա ստացվում է, որ պաշտպաններն ընդամենը որևէ խնդրի վերաբերյալ գրություն են ուղարկում, պատկերացում են կազմում՝ ինչ է կատարվում և դրանից այն կողմ առանձնապես միջամտելու կամ լուծմանը նպաստելու լիազորություն ՄԻՊ-ը չունի»,- շեշտեց նա՝ հավելելով, որ այս ինստիտուտն հիմնված է Մարդու իրավունքների պաշտպանի հեղինակության վրա:

«Այս տեսանկյունից մեզ պետք է մեծ հեղինակություն վայելող, գրագետ, մարդու իրավունքների պաշտպան»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուները երեքն են՝ Արման Թաթոյան, Զարուհի Փոստանջյան և Նարեկ Ալոյան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել