Այսօր՝ փետրվարի 10-ին, ՀՀ նախագահի հրամանագրեր է ստորագրել պաշտոնից ազատումներ և նշանակումներ անելու մասով:
Այսպիսով՝ ՆՀ- 161 -Ա հրամանագրով՝ Սերգեյ Մանասերյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Մեկ այլ ՆՀ-162-Ա հրամանագրով Սերգեյ Մանասերյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին):
Իսկ նախագահի ՆՀ-160-Ա հրամանագրով Արմեն Սարգսյանը ազատվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: