Ինչպես հայտնում է Մեծ Բրիտանիայի Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը առցանց ծանոթության կայքերի հետևանքով գրանցված բռնաբարության դպքերը վեց անգամ (համարյա 450%-ով) աճել են վերջին հինգ տարվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է The Independent լրատվականը:
Ինչպես հայտնում է Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը, ըստ 2014թ-ի ցուցանիշների 184 անձ պնդել է, որ սեռական բռնության է ենթարկվել առցանց կայքերի միջոցով ծանոթացած մարդկաց կողմից: Քանի որ բռնաբարության դեպքերը մեծամասամբ թաքնված են լինում և սեռական ոտնձգության ենթարկվածներն էլ նախընտրում են չբարձրաձայնել այդ մասին, հանցավորության դեպքերը կարող են 10 անգամ շատ լինել: Ծանր հանցագործությունների վերլուծությունների բաժնի ղեկավար Շոն Սաթնը կոչ է արել մարդկանց չթաքցնել նման դեպքերը և հավելել, որ ոստիանները շատ լրջորեն են զբաղվելու նման հարցերով: «Դուք չեք կարող ճանաչել հանցագործին հենց սկզբից: Նրանք սովորաբար շատ համոզիչ են գործում»,- ասել է նա՝ հորդորելով ծանոթության կայքերի օգտատերերին ավելի զգույշ լինել:
Ըստ վիճակագրության ավելի քան 9 միլիոն բրիտանացի է գրանցված առցանց ծանոթությունների կայքերում: Բռնաբարության զոհերի 85%-ը կանայք են, որոնցից 42%-ը 20-ից 29 տարեկան, իսկ 24%-ը 40-49 տարեկանները:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը