Հաշվի առնելով գիշերային ժամերին մայրաքաղաքում կանխատեսված ջերմաստիճանի նվազումը, որը կարող է դառնալ գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի որոշ հատվածներում, ինչպես նաև տեղ-տեղ մայթերին մերկասառույցի առաջացման պատճառ, հորդորում ենք առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:
Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի հայտարարության մեջ` միաժամանակ տեղեկացնելով, որ համապատասխան բոլոր ծառայությունները շարունակելու են իրականացնել փողոցների ու բակերի, նաև մայթերի ձնամաքրման, ինչպես նաև աղի և ավազի խառնուրդով դրանց մշակման աշխատանքները:
Հնարավոր հարցերի և խնդիրների մասին կարող եք տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով /+374 11/ 514 000, 1-08/ կամ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի միջոցով:
Հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: