Այսօր տեղեկացրել ենք, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը:
Ծնվել է 1954 թվականին Երևան քաղաքում։
1971 թվականից մինչև 1981 թվականը սովորել է ԵՊՀ պատմության և իրավունքի ֆակուլտետում։
1973 թվականից մինչև 1975 թվականը ծառայել է Սովետական բանակում։
1976 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է Երևանի մոնտաժային կառավարման վարչությունում՝ որպես մոնտաժող-մասնագետ։
1982 թվականից մինչև 1994 թվականը ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում։
1994 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ դատախազության համակարգում։
1996 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2004 թվականից առ այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է։