Փետրվարի 6-ին, ժամը 08.25-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 35-րդ կմ-ում ավտոմեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա (մոտ 100 ուղևոր): Այս մասին հաղորդում են ՏԿԱԻՆ-ից: