Փետրվարի 4-ին, ժամը 21.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանի «Ռադիոկայնի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ-ից:
Դեքպի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկի մոտակայքում դեռևս չպարզաբանված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 72 ZZ 702 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Հ., ծնված 1992 թ.), նախնական տվյալներով, բախվել է ճանապարհի եզրաքարերին և արտաքին լուսավորության սյանը, այնուհետև բռնկվել: Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.22-ին, մարվել` 21.41-ին:
Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ: