Անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայականը տրվում է երեք տարի ժամկետով:
Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում գնահատողը պարտավոր է դրա մասին հայտնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` վկայականի կրկնօրինակը ստանալու համար:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պարտավոր է վկայականի կրկնօրինակը տրամադրել գնահատողին դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում: Վկայականի կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:
Վկայականի կրկնօրինակի կորստի կամ ոչ պիտանի դառնալու դեպքում վկայականի կրկնօրինակը տրվում է վերը սահմանված կարգով:
Գնահատողի անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում, այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո` 15 օրվա ընթացքում, գնահատողը պարտավոր է դիմել Կադաստրի պետական կոմիտե` վկայականի վերաձևակերպման համար՝ կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթեր:
Վկայականի վերաձևակերպումն իրականացվում է Կադաստրի պետական կոմիտեում գնահատողի դիմումը և համապատասխան փաստաթղթերը մուտքագրվելուց հետո՝ 5-օրյա ժամկետում:
Աղբյուրը` Իրավաբան.net