Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի20-ի նիստում ընդունված որոշման՝ ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվելցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամը:
Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը ծագում է նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի վաղ, քան`
1) 2016 թվականի հունվարի 1-ից, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը,
2) դիմելու ամսվա 1-ից՝ եթե դիմումը ներկայացվում է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո:
Ծնողն իրավունք ունի վերը նշված կարգով տնօրինել ընտանեկան դրամագլուխը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետ ծնողը կարող է դիմել բանկ՝ ընտանեկան դրամագլխի գումարը վերը նշված կարգով տնօրինելու համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետկապերի բաժին