Ո՞ւմ է ապագա օմբուդսմենի դերում տեսնում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն արդեն կողմնորոշվել է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի հարցում: Խմբակցությունն առաջադրելու է ԲՀԿ քաղխորհրդի անդամ, իրավաբան Մակար Եղիազարյանի թեկնածությունը:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա պնդեց, որ Մակար Եղիազարյանն այն թեկնածուն է, ով ճնշումների չի ենթարկվի ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կողմից. «Մեր խմբակցության համար չափորոշիչն այն է, որ իսկապես անաչառ անձնավորություն է, բացակայում է սուբյեկտիվիզմը Մակարի մոտ և վստահ եմ, որ եթե նա դառնա պաշտպան, ապա մենք կունենանք պրոֆեսիոնալ և անաչառ օմբուդսմեն, որը բացարձակապես որևէ քաղաքական շահ չի հետապնդելու»,- վստահեցրեց պատգամավորը:

Makar Exiazaryan
Նրա կարծիքով՝ նախկին երեք պաշտպանները մշտապես եղել են այս կամ այն քաղաքական ուժի ազդեցության տակ. «Ինձ համար նույնքան անընդունելի այն օմբուդսմենը, ով իշխանության կողմից ճնշումների կենթարկվի ու կդառնա իշխանության ենթարկվողը, նույնքան էլ ընդդիմության կողմից: Պետք է լինի անձնավորություն, որը բացարձակապես լինի անխոցելի՝ ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության, որովհետև ընդդիմությունն էլ շանտաժի վարպետ է մեր իրականությունում: ՄԻ նոր պաշտպանը պետք է չդառնա քաղաքական գործիք ընդդիմության ու իշխանության ձեռքը»,- եզրահանգեց տիկին Զոհրաբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել