Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանի սպանության դեպքի առթիվ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ այսօր՝ ժամը 03:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ:
Կատարվում է նախաքննություն: