Քաղցկեղով հիվանդ ձևանալու և խաբեությամբ 22.000 դոլար հավաքելու համար ձերբակալվել է

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի բնակիչ, 29-ամյա Թոմեր Ուիլիմը ձերբակալվել է այն բանից հետո, երբ ոստիկանները բացահայտել են, որ նա քաղցկեղով հիվանդ է ձևացել բարեգործական գումար ձեռք բերելու նպատակով: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Ինչպես տեղեկացվում է նա ձերբակալվել է իր համար անցկացված բարեգործական ակցիայի շնորհիվ մարդկանցից 22.000 դոլար վերցնելու համար: Նա պնդել է, թե իբր տառապում է հազվադեպ հանդիպող ուղեղի քաղծկեղով: Ըստ ոստիկանության հաղորդման դրամահավաքի նպատակով կազմակերպվել է գոլֆի մրցաշար և բարեգործական ընթրիք, ինչպես նաև ստեղծվել են օգնություն հայցող առցանց էջեր:

Ինչպես հայտնի է տղամարդը բնակվել է Կոնեկտիկուտ և Կանզաս նահանգներում և երկու վայրերում էլ դրամահավաք է իրականացրել։ Նրա դեմառաջին բողոքը ստացվել է 2015թ-ի մայիսի 5-ին, երբ ֆեյսբուքի օգտատերերեից մեկը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ նա քաղծկեղով չի տառապում, որից հետո ոստիկանության աշխատակիցները հետաքննություն են սկսել: Հարցաքննության ժամանակ Թոմերը հայտնել է, որ պատրաստվում է մեկնել Նյու Յորք բուժում ստանալու նպատակով: Նա նույնիսկ սափրել է գլուխը և ընդունել քաշը նվազեցնող դեղահաբեր: Սակայն նրա բուժման վերաբերյալ ոչ մի տվյալ չի հայտնաբերվել: Փոխարենը ոստիկանները հայտնաբերել են նրա կողմից կատարված հարյուրավոր գնումների արձանագրություններ արագ սննդի կետերում և բարերում:

Թոմերին մեղադրվում է առաջին աստիճանի խաբեության և գողության մեջ: Նա ազատ է արձակվել 250.000 դոլար գրավի դիմաց իսկ առաջին դատական նիստը տեղի կունենա փետրվարի 17-ին:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել