Արդարացման դատավճիռ սուտ մատնության գործով

Այսօր արդարացման դատավճիռ է կայացվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Վարդենիսում: Սուտ մատնության գործով արդարացվել է Էրվին Սարկիսյանը: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեց արդարացվածի իրավունքների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Էրվին Սարկիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծառայելով ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ 2014թ. ապրիլ կամ մայիս ամիսների ընթացքում սուտ ցուցմունք տալու համար կաշառել է Միշա Պողոսյանին՝ մեղադրյալ Արման Թադևոսյանի վերաբերյալ տված ճշմարտացի ցուցմունքները դատարանում չպնդելու դիմաց, խոստացել է վերջինիս զինվորական կոչում շնորհել, շքանշանով պարգևատրել, ինչպես նաև աջակցել զինծառայության ընթացքում առաջացած խնդիրների լուծման հարցում:

Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին, գործը քննել է դատավոր Վարդան Հարությունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել