Փաստաբանների պալատի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը մարտի 1-ից կտեղափոխվի այլ աշխատանքի: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով. «Ավելի քան 2 տարի է զբաղվում եմ հետաքրքիր և կարևոր մի գործով՝ անելով հնարավորը, որ մեր հասարակությունը տեղյակ լինի Փաստաբանների պալատի և փաստաբանների գործունեության մասին: Դա կարևոր աշխատանք է, քանի որ, տեղեկանալով իրենց իրավունքների և հնարավորությունների մասին, մեր քաղաքացիները ավելի պաշտպանված և հետևաբար ավելի լավ են իրացնում իրենց իրավունքները: Աշխատանքի ընթացքում հնարավորություն եմ ունեցել շփվել բազմաթիվ մարդկանց հետ: Սակայն ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ:
Մարտի 1-ից ես որոշել եմ զբաղվել այլ աշխատանքով և խնդրել եմ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին տալ ինձ այդ հնարավորությունը: Ապագա զբաղվածությունս կապված է լինելու տեղեկատվության և լրատվության հետ՝ բարիկադների մյուս կողմից»:
Հայկ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղափոխվելու է մասնավոր սեկտոր: