Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների հարցը քննարկվում է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին կա երեք թեկնածու՝ Զարուհի Փոստանջյանը, իրավապաշտպան Նարեկ Ալոյանը, իսկ Հանրապետական խմբակցության հավանական թեկնածում Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն է:
Պարոն Սահակյանը մեզ փոխանցեց, որ վաղը կշարունակվեն քննարկումները և առավել հստակ որոշումներ կկայացվեն: