Գազի գները պետք է լինեն մատչելի և շահավետ տնտեսության ու բնակչության համար: Այսօր կառավարության նիստին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Գազի սպառման ծավալների նվազումը վկայում են, որ Գազպրոմ Հայաստան կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ, ավելի ցածր գների դեպքում, կարծում եմ, որ Գազպրոմ Հայաստան ընկերության ղեկավարությունը մեծ անելիքներ ունի այս տրամաբանությունը հանրությանը և իր ղեկավարությանը հասու դարձնելու գործում, ինչի արդյունքում թե՛ ընկերության, թե՛ ՌԴ-ի համար հստակ կդառնա մեր համակցային առաջարկի փոխշահավետ բնույթը»,- նշեց վարչապետը:
Նա կարծիք հայտնեց, որ համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլ նաև հնարավորությունը: