Մ. Բաղրամյան պողոտա և Իսահակյան փողոցի խաչմերուկում առկա է տեսախցիկ: Այն նկարահանում է Բաղրամյան պողոտայից Իսահակյան երթևեկող վարորդներին՝ հատելով հակադիր հոսքերն իրարից բաժանող հոծ գծերը:
Բացի այդ, տեսախցիկը նաև արձանագրում է սխալ կայանում և կանգառ կատարած վարորդների համարանիշները:
Այնպես որ՝ խուսափելու համար 10 հազար ՀՀ դրամ տուգանքից, հարկավոր է այստեղ զգոն լինել և չխախտել հոծ գծի պահանջները: