19 մահվան դեպք է գրանցվել H1N1 վիրուսի պատճառով. նախարար

Այսօր ԱԺ-ում խորհրդարան և կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց թե ի՞նչ է իրականացվել հանրապետությունում վիրուսային վիճակի կայունացման համար:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ամեն տարի այս սեզոնին վիրուսային վիճակը խորանում է: Նա տեղեկացրեց, որ 2015թ.-ի սեպտեմբերի 24-ից նախապատրաստական աշխատանքներ են սկսվել, պաշարվել էր համապատասխան դեղորայք. «Բոլոր վերակենդանացման բաժանմունքների բժիշկները պատրաստվել են H1N1 վիրուսի բուժման համար: Շուրջ 15 հազար մարդ պատվաստվեցին, կանխարգելիչ աշխատանքները շարունակվել են դեկտեմբերի վերջին օրերից, արագ աշխատանքային խումբ է ձևավորվել, որը աշխատել է բոլոր օրերին, այս ընթացքում շուրջ 3300-ից ավելի դեպք հոսպիտալային բուժում են ստացել»:

Պարոն Մուրադյանը նաև ասաց, որ վիրուսը ինքնին վտանգավոր չէ, այլ վտանգավոր են դրա զարգացումները: Նշեց, որ հանրապետությունում 99 տոկոսից ավելի դեպքերում հաջողվեց դուրս գրել՝ առանց որևէ առողջության լուրջ վնասի, այս պահին կան համապատասխան քանակությամբ պաշարված դեղորայք: Աշխատանքները գնացել են բնական դեպքով, ունենք նվազում՝ շուրջ 570 հիվանդ կա սուր շնչառականով, 300՝ թոքաբորբով:

Պատգամավորը խնդրեց նշեց՝ մահացու քանի՞ դեպք է արձանագրվել:

Նախարարն ասաց, որ գրանցվել է մահվան 19 դեպք, բոլորը եղել են ուղեկցող հիվանդություններով և ուշ դիմելիության պատճառով:

Պարոն Մուրադյանը նաև ասաց, որ դեկտեմբերի 20-ից դիմելիությունը նվազել է:

Նա ասաց, որ դպրոցներում ֆիլտրները են աշխատել բազմաթիվ երեխաներ չեն թույլատրվել դասերին մասնակցելու, վերջին երեք օրերին շուրջ 2500 երեխայի չի թույլատրվել դասերին մասնակցելու:

Պատգամավորներից մեկի խնդրանքով նախարարը նաև անդրադարձավ մոծակներով տարածվող «Զիկա» վիրուսի տարածմանը: «Ուզում եմ հանգստացնել, նման տեսակի մոծակները չկան մեզ մոտ՝ բնակլիմայական տեսանկյունից, ու այդ վիրուսի տարածումը շատ ցածր է: Ինչ վերաբերում է մարդուց մարդուն անցնելու, ապա դա չի հաստատվել: Վտանգ սպառնում հղիներին, մեկնել այդ երկրները հղիության ընթացքում խորհուրդ չենք տալիս»,- ասաց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել