Երեք տեսախցիկ մեկ հատվածում. իրազեկում վարորդներին

Բաղրամյան պողոտայի վրա՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի հատվածում երկու տեսախցիկ կա:

Այս հատվածում հաճախ է պատահում, որ վարորդները հատկապես առավոտյան ժամերին կանգառ կամ կայանում են կատարում երթևեկելի գոտո երկրորդ շարքում` խոչընդոտելով մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Լինում են դեպքեր, երբ վարորդները խախտում են հոծ գծի պահանջները, որի համար նախատեսված է 10 հազար ՀՀ դրամ տուգանք:

Ինչ վերաբերում է այստեղ կայանելուն, ապա հիշեցնենք՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով՝ 5000 ՀՀ դրամ, եթե վարորդը կայանել է ու դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը, տուգանք է նախատեսված 10 հազար ՀՀ դրամի չափով:

Պետք է նկատի առնել, որ այս տարվանից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների դեպքում այս երկու իրավախախտումներն կունենան նվազ նշանակություն այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել:

Այնպես որ՝ հատկապես իրենց զավակներին դպրոց ճանապարհող ծնողներին խորհուրդ ենք տալիս կանգառ կատարել մեկ րոպեից ոչ ավելի, սպասել, որ ուղևորը նստի կամ իջնի և հեռանալ: Վարորդը կտուգանվի նաև այն դեպքերում, երբ անձամբ իջնի մեքենայից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել