Ինքնաթիռ նստելու կտրոնը կարող է ձեր դեմ օգտագործվել

Շատերին թվում է, որ ինքնաթիռ նստելու կտրոնը դա հասարակ թղթի կտոր է, որի վրա գրված է ուղևորի և չվերթի մասին զուտ տեխնիկական տեղեկատվություն: Իրենց կյանքը սոցիալական ցանցերի միջոցով լայնորեն լուսաբանել սիրող անձինք երբեմն նույնիսկ նկարում են կտրոնը և տեղադրում իրենց անձնական էջերում: Շատ մարդիկ էլ ուղղակի կտրոնը նետում են աղբաման՝ թռիչքի ավարտից հետո հենց օդանավակայանում:  Այս մասին գրում է ուկրաինական tavriya.ks.ua կայքը:

ԱՄՆ-ում աշխատող դատաբժշկական փորձագետ Ուինսթոն Կրոնը  պարզաբանում է, որ յուրաքանչյուր կտրոնի վրա կա շտրիխ կոդ, որը պարունակում է ուղևորի անձնական տվյալները՝ անունը, տան հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսի համարը, իսկ երբեմն նաև ֆինանսական տեղեկություն:

Սա իսկական նվեր է չարագործների (օրինակ, հաքերների կամ օդանավակայանի անբարեխիղճ աշխատողների) համար, որոնք կարող են օգտվել այդ տվյալներից և տանից բացակայելու հանգամանքից:

Սա նշանակում է, որ պետք չէ կտրոնի լուսանկարը տեղադրել համացանցում, այլ պետք է այն ուղևորությունը ավարտելուց հետո մանր կտորների վերածել և դեն նետել, եթե, իհարկե, չպետք է ներկայացնեք այն հաշվապահություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել