«Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց

Քիչ առաջ Ազգային ժողովում քվեարկության դրվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին  նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Դաշնակցության խմբակցության պատգամավոր Արծվիկ Միասնյանը նշեց, որ իրենց դեռևս չորրորդ գումարման Ազգային ժողովում «Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերյալ ներկայացրել էին մի շարք փոփոխություններ, որոնց  ամրագրումը գյուղացիների և գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց համար չէին ստեղծի արհեստական խոչընդոտներ: Չնայած նրան, որ հիմնականում այդ խմբակցության առաջարկությունները տեղ էին գտել օրենքի փոփոխության մեջ, սակայն հաշվի առնելով որոշ դրույթներ չընդգրկելը` Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու:

«Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին  նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել