Դատախազություն. ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 62 դեպքով հարուցվել է քրեական գործ

Փետրվարի 1-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 538 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների  և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/: 62 դեպքով հարուցվել է քրեական գործ, որոնցից 13 քրեական  գործով նախաքննությունն ավարտվել է և դատախազի կողմից գործն ուղարկվել է դատարան: 26 քրեական գործով 29 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Մյուս գործերով նախաքննությունները ՀՔԾ-ում և ՔԿ-ում շարունակվում են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել