Վարորդներին հորդորում են չվճարել ավտոկայանատեղերի վարձը

Այսօր Վանաձորի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա, որի ժամանակ նախաձեռնության անդամները հարապարակայնորեն ներակայացրեցին իրենց պահանջը և պահանջեցին, որպեսզի համապատասխան պաշտոնյան մոտենա ակցիայի մասնակիցներին, լսի նրանց և ստանա նրանց գրավոր պահանջը: Այս մասին նշվում է Ո’չ ապօրինի ավտոկայանատեղերին ֆեյսբուքյան էջում:

Ըստ աղբյուրի՝ քիչ անց ակցիայի մասնակիցներին մոտեցավ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի ներկայացուցիչ Ա. Կարապետյանը: Լսեց ակցիայի մասնակիցներին, առաջարկեց համաձայն կարգի գրությունները հանձնել քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնում և ուղեկցեց խմբի ներկայացուցչին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել