2016-ի փետրվարի 1-ից նոր նախագահի՝ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ սկսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր կազմը սկսել է իր աշխատանքները. այս մասին նշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում:
Նա այս պաշտոնում նշանակվել է անցած տարվա դեկտեմբերին՝ Եվրասիական տնտեսական միության երկրների նախագահների կողմից` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ:
Հանձնաժողովի կազմում յուրաքնաչյուր երկրից ներգրավված է երկու անդամ: Հայաստանից երկրորդ ներկայացուցիչը ՀՀ էկոնոմիկայի փոխանախարար Կարինե Մինասյանն է, ով ԵՏՀ-ում լինելու է ներքին շուկաների, ՏՀՏ գծով նախարարը: