ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 25 արձանագրություն:
Այս մասին նշվել է Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ քաղաքապետը հանձնարարվել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել մշտադիտարկումները և հատկապես երեկոյան ժամերին և ոչ աշխատանքային օրերին հետևել երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ քանակի ու քաղաքացիների պատշաճ սպասարկման ապահովմանը: