Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների հունվարի 30-ին և 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում` նաև 60 մմ-ոց ականանետերից /8 արկ/ հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են ողջ առաջնագիծը և պատասխան գործողությունների դիմում խիստ անհրաժեշտության դեպքում: Այս մասին հաղորդում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել