Ինչպիսի՞ն է երիտասարդ դատավոր Վազգեն Ռշտունու կենսագրությունը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռուբենի Ռշտունին ծնվել է 1980թ.-ի մարտի 31-ին, Երևան քաղաքում:

Կրթությունը

1996-2000թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
2000-2002թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։
2002-2005թթ. սովորել և ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։

Աշխատանքային գործունեությունը

2004թ. – ՀՀ Արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության ՀՀ միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքների բաժնի իրավաբան։
2005թ. – «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի իրավաբան։
2005-2006թթ. – ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ, ապա՝ ավագ մասնագետ։
2006-2008թթ. – ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության պետ։
Rshtuni_41102008-2009թթ. – Երևանի քրեական դատարանի դատավոր։
2009թ. փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով Երևանի քրեական դատարանի դատավորի լիազորությունները։
2013թ. նոյեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Վազգեն Ռշտունու՝ որպես Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են։
2013թ. նոյեմբերի 7-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է Կոտայքի մարզի դատախազ։
2014թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել