ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Հրազդան-Ջրառատավան, Սպիտակ-Խնկոյան, Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար), Մադինա-Վերին Գետաշեն, Սիսիան-Գորիս, Սոթք-Քարվաճառ, Աշոցք-Բավրա, Լանջառ-Լուսաշող, Սարավան-«Զանգեր», Ստեփանավան-Կաթնաղբյուր, Սպիտակ-Հարթագյուղ, Սպիտակ-Լուսաղբյուր-Գյումրի, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Իջևան-Դիլիջան, Իջևան-Նոյեմբերյան, Իջևան-Բերդ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: