Երեկ Արդարադատության խորհրդի աշխատակազմից տեղեկացել էինք, որ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահը՝ Տիգրան Սահակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.
Տիգրան Վազգենի Սահակյան
Ծնվել է 1957 թվականին Երևան քաղաքում։
1987 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1981 թվականից 1982 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես ավագ տեսուչ:
1982 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի պատասխանատու քարտուղարի պաշտոնում։
1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի խորհրդատու։
1991 թվականին եղել է ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատու։
1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Սպանդարյան շրջանի դատավոր։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սպանդարյան շրջանի դատարանի նախագահի պաշտոնում։
1999 թվականից մինչև 2000 թվականն եղել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ։
2000 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում։
2006 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը։
2008 թվականից առ այսօր զբաղեցնում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը:
2011 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: