Հանցավոր խմբի կին անդամներից մեկն ազատ արձակվեց

Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության կողմից 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծված հանցավոր խմբի անդամներից Լիլիթ Թորոսյանն այսօր դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Լիլիթի իրավունքների պաշտպան, փաստաբան Գեղամ Հակոբյանը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ նախաքննական մարմինը միջնորդություն չի ներկայացրել կալանքը՝ որպես խափանման միջոց երկարացնելու առնչությամբ, այնպես որ՝ այն փոխվել է, որպես միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Ինչ վերաբերվում է առաջադրված մեղադրանքին, ապա փաստաբանը շեշտեց. «Իմ պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, նա պնդում է, որ որպես լրագրող է առնչվել»:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի հայտարարության՝ այս հանցավոր խումբը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: Ծառայությունից հայտարարել են, որ խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով, խմբի անդամներին բաժանվել է գաղտնի հեռախոսահամարներ: Կալանավորվել են խմբի երկու տասնյակից ավելի անդամներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել