Առողջապահության նախարարությունը հերթական առաջարկով է հանդես եկել

ՀՀ առողջապահության նախարարը հանրապետության վարչապետին ներկայացրել է, որ վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքներով իրավիճակը կայունացման միտում ունի։ Արձանագրվում է դեպքերի նվազում։ Շարունակվում են կանխարգելիչ և բուժական գործողությունները:

Հաշվի առնելով վարակի տարածման գործում լայնածավալ շփումների սահմանափակման կանխարգելիչ մեծ նշանակությունը` ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առողջապահության նախարարությունը ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարություններին, Երևանի քաղաքապետարանին առաջարկվել է կայունացման միտումը պահպանելու նպատակով ևս մեկ շաբաթով երկարաձգել հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ձմեռային արձակուրդները։

Միաժամանակ առաջարկվել է, որպեսզի շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում հերթապահություններ սահմանվեն։

Առողջապահության նախարարություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել