Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՃՈ պաշտոնյա է աշխատանքից ազատվել

Հունվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Առանձնացնելով հատկապես արտաքին ծառայությունների գործունեությունը՝ Վլադիմիր Գասպարյանը կարգադրել է առավելագույնս խստացնել կոռուպցիոն ռիսկերի դեմ ուղղված միջոցառումները՝ մասնավորապես Ճանապարհային ոստիկանության համակարգում:

Ոստիկանապետը չի սահմանափակվել միայն կարգադրությամբ, նա նաև աշխատանքից ազատել է ՃՈ ոստիկանի: Այս լուրը հաստատեց նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, նրա փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության առաջին դասակի հրամանատարը, նա ուղարկվել է կադրերի ռեզերվ: Այլ մանրամասներ չկան:

Աշխատանքից ազատված ՃՈ պաշտոնյայի ազգանունը Հովհաննիսյան է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել