Աննա Պոպովան` Ռուսաստանի առողջապահության և սպառողների իրավունքների պաշտպանության ծառայության ղեկավարը, հայտնել է, որ ամեն ինչ արվում է խոզի գրիպը կանխելու համար: Այս մասին հայտնում է Sputniknews.com կայքը:
Ռուսաստանի մասնագետները պատրաստ են պայքարել խոզի գրիպի հնարավոր բռնկման դեմ, քանի որ վարակիչ հիվանդությունները միշտ էլ վտանգավոր են. Հավելել է տիկինՊոպովան:
Ռուսաստանում 2015 թվականի դեկտեմբեր ամսից, խոզի գրիպից մահացության 14 դեպք է գրանցվել:
Պատրաստեց` Մարիամ Սիմոնյանը