Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 16-ի հրամանագրով Գեղամ Սարգսյանը և Վաչե Քալաշյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ 6 տարի ժամկետով:
Հունվարի 19-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը Խորհրդի աշխատակազմին ներկայացրեց Խորհրդի նորանշանակ անդամներին՝ նրանց մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ և քաղաքացիական ծառայության համակարգում նախատեսվող բարեփոխումների իրականացման գործընթացում:
Մանվել Բադալյանը համատեղ 14-ամյա աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց պաշտոնավարման ժամկետի լրանալու կապակցությամբ Խորհրդի անդամի պաշտոնից ազատված գործընկերներին՝ Գագիկ Գևորգյանին և Վահրամ Տեր-Բալյանին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդից: