Արմեն Աշոտյանը՝ դպրոցական արձակուրդների մասին

Հայաստանյան դպրոցներում գարնանային արձակուրդ չի լինելու. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով, ԿԳՆ-ն  երկու անգամ արձագանքել է առողջապահության նախարարության ահազանգերին։ Եվ այժմ գարնանային տասնօրյա արձակուրդները չեղյալ համարելուց բացի հավանական է, որ բացթողնված  հինգ օրերը կլրացվեն կամ յուրաքանչյուր օր մեկ ժամ ավել դաս անցկացնելով, կամ շաբաթ օրերին դպրոցները կաշխատեն:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի առաջարկությամբ հանրակրթական ուսհաստատություններում դասերը հետաձգվել են 2 շաբաթով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել