Բժիշկը մեղադրվում է կնոջն առևանգելու և բռնաբարելու մեջ

Շվեդացի 38 ամյա բժիշկը, ում անունը չի հրապարակվում՝ գաղտնիությունը պահպանելու նպատակով, մեղադրվում է կնոջը առևանգելու և բռնաբարելու մեջ այն բանից հետո, երբ նա խոստովանել է, որ քնաբերի միջոցով նրան առևանգել է և բանտարկել անձայնանցիկ բունկերում: Այս մասին հայտնում է ABC լրատվականը:

Ամբաստանյալի իրավապաշտպանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը ընդունել է բոլոր մեղադրանքները, բացի բռնաբարությունից, ինչպես նաև ցանկանում է, որ առևանգման մեղադրանքը փոխարինվի ավելի մեղմ մեղադրանքով, այն է՝ ազատազրկում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ մեղադրյալը Շվեդիայի հարավում գտնվող իր տան կողքին ավտոտնակ է կառուցել, որի ներսում եղել է երկակի մետաղական դռներով բետոնե «բունկեր»: Ենթադրվում է, որ բժիշկը հեռախոսազրույց է ունեցել զոհի հետ, ինչպես նաև նրա հետ մեկ անգամ հանդիպել է նախքան նրան առևանգելը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին Ստոկհոլմում: Կինը, ում տարիքը չի նշվում եզրակացության մեջ, կորցրել է գիտակցությունը այն բանից հետո, երբ տղամարդը նրան քնաբեր պարունակող շոկոլադապատ ելակ է հյուրասիրել: Դատախազը պնդում է, որ տղամարդը սեռական հարաբերություն է ունեցել զոհի հետ, քանի դեռ նա գտնվել է անգիտակից վիճակում, սակայն մեղադրյալը հերքում է այս մեղադրանքը: Այնուհետև նա կնոջը տեղափոխել է իր բունկերը, որտեղ պահել է նրան մինչև սեպտեմբերի 18-ը: Նա նաև կնոջը հայտնել է, որ մտադիր է մի քանի տարի պահել նրան այնտեղ, ինչպես նաև առևանգել ևս մի քանի հոգու:

Դատախազությունը հայտնում է, որ մեղադրյաը ծրագիրը ձախողվել է այն բանից հետո, որբ նա՝ կնոջ իրերը վերցնելու համար, եկել է նրա տուն և հայտնաբերել, որ ոստիանները փնտրում են նրան և փոխել են նրա բնակարանի կողպեքը: Հաջորդ օրը մեղադրյալը կնոջը ստիպելով տարել է Ստոկհոլմի ոստիկանական բաժանմունք, որպեսզի նա համոզի ոստիկաններին, թե իր հետ ամեն ինչ կարգին է: Կասկածները փարատելու համար ոստիականները առանձնացրել են կնոջը, վերջինս էլ պատմել է ողջ եղելությունը:

Մեղադրյալի իրավապաշտպանը նշել է, որ իր պաշտպանյալը շատ տխուր և դեպրեսիվ մարդ է, ով կողակցի կարիք ունի: Նա նաև հայտնել է, որ մեղադրյալը խորապես զղջում է կատարվածի համար և նպատակ չի ունեցել վնասել որևէ մեկին: Դատավարությունը կկայանա հաջորդ շաբաթ:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել