ՀՀ Հարկադիր կատարման ծառայությունը հայտարարություն է տարածել վարորդների շրջանում հայտնի համաներման վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է.
«2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը մինչև սույն թվականի հուլիսի 11-ը վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը վճարում է միայն տուգանքի մայր գումարը»: