Նոր փոփոխություն. ո՞ր դեպքում վարորդին չեն տուգանի, եթե խախտել է հոծ կամ կանգ գիծը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի վերջին փոփոխություններով, որոնք ուժի մեջ մտան այս ամսվա սկզբին «Հոծ գիծ» (այդ թվում՝ «Կանգ-գիծ») գծանշման պահանջները չկատարելու համար նախատեսված վարչական իրավախախտումն (տուգանք՝ 5 հազար ՀՀ դրամ) ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի առջևի կամ կողային երկու անիվներն ամբողջությամբ չեն հատել գծանշումը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել