Օմբուդսմենի մամուլի խոսնակը նույնպես աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը նույնպես հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից.

«Հայտնում եմ, որ այսուհետ չեմ զբաղեցնում Օմբուդսմենի մամուլի խոսնակի պաշտոնը, քանի որ աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին կառուցողական համագործակցության և մասնավորապես Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գործունեության անաչառ լուսաբանման համար»,- գրել է տիկին Դանիելյանը:

Լուսանկարը՝ Շուշան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել