Այսօրվանից կդադարեն Հայաստանի երրորդ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, քանի որ այսօր Կարեն Անդրեասյանը կրկնեց իր հրաժարականը: Այդ մասին համապատասխան գրությունն ուղարկվել է ՀՀ Ազգային Ժողով:
Վաղվանից ՀՀ քաղաքացիներն Օմբուդսմենի գրասենյակում կարող են ստանալ միայն իրավական խորհրդատվություն, քանի որ ըստ օրենքի՝ առանց գործող Պաշտպանի առկայության որևէ այլ անձի հնարավորություն չի տրվում դիմումներ վարույթ ընդունել կամ շարունակել ընթացիկ վարույթները: Իրենց իրավունքներն Օմբուդսմենի միջոցով պաշտպանել ցանկացող անձինք կարող են դիմել միայն նոր Պաշտպանի ընտրվելուց հետո: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից: