Ճանապարհային երթևեկության մասնակիցն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով՝
ա) ազատ և անարգել տեղաշարժվելու ճանապարհով.
բ) ստանալու տեղեկություններ ճանապարհի վիճակի, ճանապարհային երթևեկության սահմանափակման և (կամ) արգելման մասին, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման այլ միջոցառումների մասին.
գ) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համապատասխան իրավասու կազմակերպություններից և անձանցից ստանալու անվճար բժշկական, փրկարարական և այլ առաջնային օգնություն.
դ) բողոքարկելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները:
2. Ճանապարհային երթևեկության մասնակցի կողմից իր իրավունքների իրականացումը չի կարող սահմանափակել կամ խախտել երթևեկության մյուս մասնակիցների իրավունքները:
3. Ճանապարհային երթևեկության մաuնակիցը պարտավոր է պահպանել Հայաuտանի Հանրապետության կառավարության հաuտատած ճանապարհային երթևեկության կանոնները, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ու երթևեկության կարգավորման համար լիազորված այլ անձանց օրինական պահանջներն ու իր գործողություններով չuտեղծել վթարային իրադրություն:
4. Արգելվում է վնաuել կամ աղտոտել ճանապարհի ծածկույթը, վնաuել, փակել, հանել կամ տեղադրել ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները, ճանապարհին թողնել շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ, որոնք կարող են խոչընդոտել ճանապարհային երթևեկությանը: Նման իրավիճակ ստեղծող անձը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները խոչընդոտն անհապաղ վերացնելու համար, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկացնել վտանգի մասին և հայտնել ոստիկանություն:
Այս մասին նշվում է Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում: