Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում գտնվող 0.508 հա պետական սեփականության հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից 0.4 հա հողամասը, սեփականության իրավունքով անհատույց կտրամադրվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)` Սաղմոսավան համայնքում մշակույթի կենտրոն կառուցելու նպատակով:
Այս մասին ասվում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության նախագծում, որը կներկայացնի Արմեն Երիցյանը՝ հունվարի 14-ի կառավարության նիստին:
Հիմնավորվում է, որ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ համայնքը կունենա մշակութային կենտրոն, թե երբ կկառուցվի մշակութային կենտրոնը՝ տվյալներ չկան: