Հայաստանի Հանրապետության քրեադատավարական օրենսգրքի համաձայն` հետաքննության մարմիններն են`
1) ոստիկանությունը.
2) զորամասերի, զորամիավորումների հրամանատարները և զինվորական հիմնարկների պետերը` զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին.
21) ռազմական ոստիկանությունը` օրենքով նրա իրավասությանը հանձնված գործերով.
3) Հայաստանի փրկարար ծառայության մարմինները` փրկարարական ծառայության հետ կապված գործերով.
31) Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը` հրդեհներին և տեխնիկական անվտանգությանը վերաբերող գործերով.
4) հարկային մարմինները` հարկային հանցագործությունների գործերով.
5) մաքսային մարմինները` մաքսանենգության և, օրենքով նախատեսված դեպքերում, մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերով.
6) ազգային անվտանգության մարմինները` օրենքով նրանց իրավասությանը հանձնված գործերով.
7) քրեակատարողական հիմնարկները՝ այդ հիմնարկների տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով.
8) օդանավի հրամանատարը՝ օդանավում թռիչքի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ:
Աղբյուրը` Իրավաբան.net