Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի մոտ գտնվող օդանավակայաններից մեկը տարհանվել է՝ ուղևորներից մեկի ուղեբեռում պայթուցիկ նյութի հետքեր հայտնաբերվելուց հետո: Այս մասին տեղեկացնում է Fox New լրատվականը:
Ըստ աղբյուրի՝ Սկավստա օդանավակայանի աշխատակիցները տարհանել են սպասասրահը, ուղեբեռների բաժանմունքը և հետաձգել առնվազն երեք չվերթ: Ինչպես տեղեկացնում է օդանավակայանի աշխատակինցը՝ ուղեբեռը պատկանել է ազգությամբ շվեդ մի տարեց կնոջ, ով ուղևորվում էր Լեհաստան, սակայն ըստ ոստիկանության ավելի ուշ կատարված փորձաքննության արդյունքում պայթուցիկ նյութի հետքերը չեն հայտնաբերվել և օդանավակայանը վերաբացվել է: Միջադեպից հետո Շվեդիայի մյուս օդանավակայանները աշխատում են լարված ռեժիմով:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը