РБК-ի հաղորդմամբ Փարիզի ոստիկանները գնդակահարել են անհայտ անձի որը փորձել է մուտք գործել մայրաքաղաքի 18-րդ թաղամասի ոստիկանական բաժանմունք։ France Info-ի հաղորդմամբ սպանվածը մահապարտի գոտի էր կրում և «Ալլահ աքբար» կոչերով փորձում էր բաժանմունք մոտք գործել։
Ֆրանսիայի Ներքին գործերի պաշտոնական ներակայացուցիչ Պյեր-Անրի Բրանդեն BFMTV-ին տրված հարցազրույցում տեղեկացրել է, որ բաժանմունք ներխուժելու փորձ կատարողի հագին կարող էր մահապարտի գոտի լինել։ Նրա խեսքերով հարձակվողը զինված էր դանակով իսկ նրա հագի դեղին բաճկոնը կարող էր պայթուցիկ սարքով լինել։
Տղամարդը «Ալլահ աքբար» կոչերով փորձել էր դանակով հարձակվել ոստիկաններից մեկի վրա և արդյունքում գնդակահարվել էր։
Դեպքը տեղի է ունեցել կոսօրին մոտ Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման կողմից ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի վրա իրականցված հարձակման տարեդարձի օրը։ Առավոտյան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել ելույթով, ի հիշատակ մեկ տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի։
2015 թվականի հունվարի 7-ին Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրությունում ահաբեկիչների կողմից իրականացված գնդակոծության հետևանքով զոհվեցին 12 և վիրավորվեցին 11 մարդ։ հարձակվողները ոչնչացվեցին երկու օր անց։
Հունվարի 9-ին Փարիզում տեղի ունցավ ևս մեկ ահաբեկչություն։ Ահաբեկիչները պատանդ էին վերցրել սուպերմարկետի այցելուներին։ Զոհվեց 4 մարդ։
Իրավաբան.net