Մեքենան դուրս է թռել երթևեկելի գոտուց և հայտնվել մոտակա տան բակում

Հունվարի 7-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել, որ Հր. Քոչարի փողոցում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մոտակա տան բակում, իսկ վարորդն ինքնուրույն չի կարողանում դուրս գալ ավտոմեքենայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՏԿԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արաբկիր 25-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 37 VV 707 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ն. Շ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել