ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի հյուրանոցներից մեկում պատանդ են վերցրել 11 երեխայի և մի կնոջ

Ջորջիա նահանգի հյուրանոցներից մեկում անահյտ անձը պատանդ է վերցրել 11 երեխայի և մի կնոջ: Այս մասին տեղեկացնում է NBC լրատվականը:

Ոստիկաններին հաջողվել է ազատել պատանդներին այն բանից հետո, երբ կասկածյալը դանակով վիրավորել է իրեն` կտրելով պարանոցը: Նա տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ պատանդներից որևէ մեկը չի տուժել:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել